կարևոր
1252 դիտում, 11 ամիս առաջ - 2021-12-15 11:13

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 11 մահվան դեպք

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 11 մահվան դեպք

Դեկտեմբերի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342 977 դեպք, որոնցից 326 559-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7076 պացիենտ:

Այսպիսով` երեկ կատարվել է 7801 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 212 նոր դեպք: Ունենք 255 առողջացած, 11 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7856 մահվան դեպք է արձանագրվել:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 6 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1486 է:

Մեկ օրում Հայաստանում մահացել է 17 կորոնավարակակիր:

Ընդհանուր կատարվել է 2 464 749 թեստավորում: