Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։
Այսօր պայաքարի մեջ կմտնի Հայաստանի ևս երեք ներկայացուցիչ՝ Տաթև Հակոբյանը /81 կգ/, մրցելույթը կմեկնարկի 15:00-ին, Սամվել Գասպարյանը և Արսեն Մարտիրոսյանը /երկուսն էլ` 102 կգ/, մրցելույթը՝ ժամը 18:00-ին:
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը մեկնարկել է դեկտեմեբրի 7-ին, կշարունակվի միչև 17-ը:
Հիշեցնենք, որ երեկ ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հակոբ Մկրտչյանը զբաղեցրեց 8-րդ տեղը: