Բրյուսելում մեկնարկել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։
Մինչ այս հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն առանձնազրույցներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ալիևի հետ:
Հանդիպումից հետո Փաշինյանը շտապել էր ֆեյսբուքայն գրառմամբ հայտնել, թե Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը։
«Ադրբեջանի նախագահի փորձերը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը զուգահեռել Լաչինի միջանցքի հետ՝ որեւէ աղերս չունի մինչ օրս այդ թեմայով տեղի ունեցած քննարկումների, ստորագրված հայտարարությունների հետ եւ անընդունելի է Հայաստանի համար»,- գրել է Փաշինյանը՝ հավելելով, որ այս դիրքորոշումը հստակ կարտահայտի եռակողմ հանդիպման ընթացքում: