կարևոր
1606 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-14 22:10

Արցախի պետնախարարը հակադարձել է Ալիևին

Արցախի պետնախարարը հակադարձել է Ալիևին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ ի պատասխան «Զանգեզուրի եւ Լաչինի» միջանցքների վերաբերյալ Իլհամ Ալիևի այսօր հնչեցրած հայտարարությանը, թվիթերյան իր էջում գրել է.

«Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ տեսակի վերահսկողության տակ, և այդ հարցը որևէ առնչություն չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հետ:

Արցախը պետք է ունենա ուղիղ և չվերահսկվող սահման Հայաստանի հետ, և մեր բռնազավթված տարածքները պետք է վերադարձվեն»,- շեշտել է Արտակ Բեգլարյանը:

Հիշեցնենք. որ այսօր Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ եթե Ադրբեջանի ու Նախիջևանի միջև հաղորդակցությունը լինի ՀՀ վերահսկողության տակ, ապա Ադրբեջանն էլ պետք է վերահսկի Լաչինի միջանցքը:

«Հայաստանի և Ադրբեջանի միջեւ «Զանգեզուրի եւ Լաչինի» միջանցքներում անցագրային ռեժիմները պետք է համընկնեն՝ նշելով, թե Զանգեզուրի միջանցքի անցագրային ռեժիմի իրավական կարգավորումը պետք է լիովին նման լինի Բերձորի միջանցքի ռեժիմին»,- ասել է Ալիևը, ապա հավելել, թե նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ հստակ ասվում է, որ Ադրբեջանը ապահովում է անվտանգ եւ անխոչընդոտ կապը Արցախի եւ Հայաստանի միջեւ, իսկ Հայաստանը ապահովում է նույն անվտանգ եւ անխոչընդոտ կապը Ադրբեջանի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն միջեւ: