05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին տեղեկացնում է kremlin.ru-ն։
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները մանրամասն խոսել են արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին: Պատմել է, թե ինչպես է տարածաշրջանում ընթանում հրադադարի ռեժիմի պահպանման, փախստականների վերադարձի, առեւտրատնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումների իրականացումը:
Կողմերը հույս են հայտնել, որ 2021 թվականի դեկտեմբերի 15-ին Եվրամիության կառույցների ղեկավարների հանդիպումը ևս օգտակար կլինի:
Նախագահները վերաահստատել են իրենց աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքների ակտիվացման նպատակահարմարությանը։
Հեռախոսազրույցում կողմերը նաև քննարկել են Բելառուսի սահմաններին տիրող իրավիճակը, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի սկզբունքային գնահատականները։ Պուտինն ընդգծել է միջազգային բանակցությունների անհապաղ մեկնարկի կարեւորությունը՝ օրինականորեն ամրագրված երաշխիքներ մշակելու համար՝ բացառելով ՆԱՏՕ-ի հետագա առաջխաղացումը դեպի արեւելք եւ Ռուսաստանին սպառնացող զենքի տեղակայումը հարեւան երկրներում, առաջին հերթին՝ Ուկրաինայում։