769 դիտում, 5 ամիս առաջ - 2021-12-14 18:54

Մեկնարկել է Փաշինյանի հանդիպումը Շառլ Միշելի հետ

Մեկնարկել է Փաշինյանի հանդիպումը Շառլ Միշելի հետ

Այս պահին Բրյուսելում տեղի է ունենում Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի առանձին հանդիպումը: Հայտնում են ՀՀ կառավարությունից

Մինչ այդ Եվրախորհրդի նախագահը հանդիպել է Ալիևի հետ: 

Առանձին հանդիպումներից հետո սպասվում է Փաշինյան-Շառլ Միշել-Ալիև եռակողմ հանդիպում:

Հիշեցնենք, որ դեռ նոյեմբերի 19-ին Եվրախորհիդի տարածած մամլո հաղորդագրությամբ նշվել էր, որ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ, նրանք համաձայնել են հանդիպել Բրյուսելում ԵՄ-Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում։ 

«Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն առաջարկել է Բրյուսելում՝ ԵՄ-Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, հանդիպում անցկացնել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև՝ քննարկելու համար տարածաշրջանային իրավիճակը և լարվածության հաղթահարման ուղիները»,- ասված է Եվրահախորհրդի տարածած հաղորդագրության մեջ:

Հեռախոսազրույցների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են նաև ստեղծել ուղիղ կապի գիծ՝ պաշտպանության նախարարների մակարդակով, որը կծառայի որպես միջադեպերի կանխարգելման մեխանիզմ։

Այս հայտարարությունից հետո, ՌԴ նախագահի հրավերով նոյեմբերի 26-ին Սոչիում կայացավ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը, որի արդյունքում եռակողմ ստորագրությամբ հայտարարություն ընդունվեց: