կարևոր
2242 դիտում, 5 ամիս առաջ - 2021-12-14 15:12

Ո՞վ կդառնա Թուրքիայի հետ երկխոսության բանագնացը

Ո՞վ կդառնա Թուրքիայի հետ երկխոսության բանագնացը

Մեր տեղեկություններով Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակվի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Ռուբինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր-անդամ է, 2015-2017թթ.՝ վարչության անդամ, մամուլի խոսնակ: 2018 թվականի մայիսին, առանց դիվանագիտական աստիճան ունենալու, նշանակվել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար: Իսկ դեկտեմբերին պատգամավոր է դարձել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով:

Հատկանշական է 2019 հունիսին ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբինյանի սկանդալային քվեարկությունը. ԵԽԽՎ-ում, իր խոսքով, պատահաբար դեմ է քվեարկել ռուսական պատվիրակության ձայնի վերականգման իրավունքին։ 

Այսօր արդեն նրան պատրաստվում են նշանակել Թուրքիայի հետ երկխոսության բանակցող: Չի բացառվում, որ այս ձևաչափում ներկայացուցիչ կունենա նաև Ռուսաստանը: Ռուսաստանի ԱԳՆ հաստատել էր, որ  որ Հայաստանը դիմել է Ռուսաստանին Երևանի և Անկարայի միջև հարաբերություններում միջնորդական դեր ստանձնելու համար՝ հավելելով, որ Ռուսաստանը շահագրգռված է  եւ ջանքեր է գործադրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար:

Հիշեցնենք, Երեկ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանն ու Թուրքիան հատուկ բանագնացներ կնշանակեն, որոնք կքննարկեն հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը և հավելել, որ Թուրքիան Ադրբեջանի հետ կհամակարգի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերը։ 

Հայաստանի արտգործնախարարությունն էլ հաստատել է այս հայտարարությունը՝ գնահատելով այս քայլը դրական: