կարևոր
1723 դիտում, 9 ամիս առաջ - 2021-12-14 13:42

Թեկնածուն պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ մեծամասնությունն իր դիրքորոշումը չի փոխել. Արծվիկ Մինասյան

Թեկնածուն պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ մեծամասնությունն իր դիրքորոշումը չի փոխել. Արծվիկ Մինասյան

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը անդրադարձել է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում Արթուր Ղազինյանի թեկնածության հարցին և ասել է, որ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, թե իբր չկա առաջադրված թեկնածու, չի համապատասխանում օրենքին:

«Ո՛չ օրենքով, ո՛չ Սահմանադրությամբ որևէ ձևով պարտադրանք չկա, որ խմբակցությունն անընդհատ պետք է վարաառաջադրի»,- նշել է Արծվիկ Մինասյանը՝ հիշեցնելով, որ դեռ նոյեմբերի 30-ին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարությունով էին արել, որով շեշտել են, որ «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է թեկնածու, որի շուրջ ընդդիմությունը միասնական է։

«Այդ հայտարարության մեջ նշել ենք, որ վերաառաջադրման պահանջը չկա, հետևաբար թեկնածուն պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ մեծամասնությունն իր դիրքորոշումը չի փոխել։ Այնպես որ, պարոն Քոչարյանի հայտարարությունը, թե իբր չկա առաջադրված թեկանածություն, ոչ միայն չի համապատասխանում օրենքին, այլ նաև` ողջամիտ տրամաբանությանը։

Եթե նրանց ցանկությունն ամեն գնով այդ պաշտոնը նվաճելն է ու օրենքի որևէ դրույթ չեն դիտարկում, իրավական դաշտում դրան համարժեք գնահատական կստանան»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Նշենք, որ այսօր կայացած նիստին Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, թե քանի որ այսօրվա նիստում ընդդիմությունը փոխնախագահի թեկնածու չի առաջադրել, ապա ըստ կանոնակարգի տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է ամենամեծ գործակից ունեցող խմբակցությանը։ Բայց նաև հավելեց, թե ՔՊ-ն չի ուզւոմ ընդդիմությայնը օրենքով հատկացված պաշտոնը վերցնել, և հույս հայտնել, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները 5-օրյա ժամկետում այլ թեկնածու կներկայացնեն: