կարևոր
2722 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-14 12:10

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի երկարամյա դեկան Գուրգեն Մելիքյանին շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանը

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի երկարամյա դեկան Գուրգեն Մելիքյանին շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանին ծննդյան 85-ամյակի առթիվ:

«Շնորհավորում եմ պրոֆեսոր, վաստակավոր մանկավարժ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի երկարամյա դեկան Գուրգեն Մելիքյանին՝ ծննդյան 85-ամյակի կապակցությամբ։ Դուք ոչ միայն ճանաչված ու հարգանք վայելող գիտնական եք, այլեւ ավանդ ունեք արցախյան շարժմանը, արցախյան առաջին պատերազմում ու Արցախի շենացմանը: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն և երկար տարիների կյանք»: