Այսօր՝ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ին, 414 սրահում արտահերթ նիստ կգումարի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը:
Օրակարգում մեկ հարց է՝ Հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները չէին մասնակցում նիստին: Մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ նշել է, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ 5-օրյա ժամկետում կհրավիրվի հանձնաժողովի նիստ, եւ հարցը կստանա օրենսդրական լուծում:
Հավելենք, որ այս պաշտոնում ընդդիմությունն առաջարկել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Իշխանությունը, սակայն, 15 անգամ դեմ է քվեարկել նրան: