կարևոր
2053 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-14 10:11

ՄԻՊ-ը կրկին բարձրաձայնում է ադրբեջանական զինված ծառայողների անօրինական արարքների մասին

ՄԻՊ-ը կրկին բարձրաձայնում է ադրբեջանական զինված ծառայողների անօրինական արարքների մասին

Ֆրանսիայում գործող հայկական ԱՅԲ FM-ի եթերում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խոսել է ադրբեջանական զինված ծառայողների անօրինական արարքների պատճառով սահմանային բնակիչների իրավունքների խախտումների մասին։

Նա նշել է, որ Սյունիքում այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են դիտարկման ներքո պահել քաղաքացիական բնակիչներին, տները: Դիտավորությամբ զրկանքներ են պատճառում մարդկանց:

Պետք է ճիշտ ախտորոշել խնդիր առաջացնող պատճառը, որպեսզի արդյունավետ պայքարենք խնդիրների դեմ:

Ադրբեջանական զինված ծառայողները հանցավոր պահվածքով ամեն օր ոտնահարում են մեր երկրի սահմանային բնակավայրերում ապրող պարզ, սովորական մարդկանց իրավունքները:

Արման Թաթոյանը շեշտել է, որ նրանք պետք է հեռանան մեր գյուղերի, շատ դեպքերում մարդկանց տների մոտից ու ճանապարհներից, պետք է լինի ապառազմականացված անվտանգության գոտի: