կարևոր
3034 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-14 10:00

Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է թուրք արտգործնախարարին

Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է թուրք արտգործնախարարին

ՀՀ արտաքին գործերի նախարարի մամլո քարտուղարը կրկին նշել է, որ «Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։

Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»,- ասել է Հունանյանը։

Երեկ Թուրքիայի Խորհրդարանում արտգործնախարարության բյուջեի քննարկման ժամանակ արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանն ու Թուրքիան հատուկ բանագնացներ կնշանակեն, որոնք կքննարկեն հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը և հավելել, որ Թուրքիան Ադրբեջանի հետ կհամակարգի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերը։

Ավելի վաղ ՀՀ արտգործնախարարի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտարարել էր, որ Երևանը պատրաստակամ է առանց նախապայմանների հայ-թուրքական կարգավորման գործընթաց սկսելու և դիմել է Մոսկվային՝ միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում: