կարևոր
457 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-14 09:09

Այսօր դեկտեմբերի 14-ն է. այս օրը ծնվել է հայ օպերային արվեստի վարպետ Գոհար Գասպարյանը

Այսօր դեկտեմբերի 14-ն է. այս օրը ծնվել է հայ օպերային արվեստի վարպետ Գոհար Գասպարյանը

Դեկտեմբերի 14-ը տարվա 348-րդ օրն է։ 

Տարվա ավարտին մնում է 17 օր։

 

1812 թ. - ավարտվեց ռուս-ֆրանսիական պատերազմը։

1825 թ. - ծնվել է Ստեփան Ոսկանյանը, հայ հրապարակախոս, խմբագիր, թարգմանիչ, մանկավարժ։

1846 թ. - Անդրկովկասը վարչական նոր բաժանման է ենթարկվում. ստեղծվում են Թիֆլիս, Քութայիս, Շամախի և Դերբենդ նահանգները։

1861թ. - Կ. Պոլսում հիմնվում է Արևելյան թատրոնը։ Բացման առթիվ ճառ է ասում Միքայել Նալբանդյանը։

1883 թ. - ծնվել է Մորիհեյ Ուեսիբան, Ճապոնական այկիդո մարտական արվեստի հիմնադիր (մահ. 1969 թ.)։

1900 թ. - համարվում է Քվանտային մեխանիկայի ստեղծման օրը։

1911 թ. - Ռուալ Ամունդսենն առաջին անգամ պատմության մեջ հասավ Հարավային բևեռ։

1922 թ. - ծնվել է Գոհար Գասպարյանը, հայ օպերային արվեստի մեծագույն վարպետ, քնարակոլորատուրային սոպրանո, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, սոցիալիստական աշխատանքի հերոս։

1922 թ. - ծնվել է Նիկոլայ Բասովը, ռուս ֆիզիկոս, քվանտային էլեկտրոնիկայի հիմնադիրներից, Նոբելյան մրցանակի դափնեկիր (մահ. 2001 թ.)։

1936 թ. - ծնվել է Տիգրան Լևոնյանը, հայ ճանաչված օպերային երգիչ, դրամատիկական տենոր, օպերային ռեժիսոր (մահ. 2004 թ.)։

1947 թ. - մահացել է Գուրգեն Ալեմշահը, հայ կոմպոզիտոր, խմբավար և դիրիժոր (ծն. 1907 թ.)։

1972 թ. - մահացել է Մուշեղ Սանթրոսյանը, հայ մանկավարժ, մանկավարժական գիտությունների դոկտոր (1948), պրոֆեսոր (1937), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1945)։

1987 թ. - հիմնվեց Համասը, պաղեստինյան իսլամական կուսակցություն։

1994 թ. - մահացել է Նվարդ Աբալյանը, հայ դերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստուհի (1956)։

1995 թ. – ավարտվել է մոտ 3 տարի տևած Բոսնիական պատերազմը։