կարևոր
454 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-13 23:06

Սերը փայտի հանդեպ վերափոխվեց արվեստի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հենց այսպես` գրեթե առանց փոփոխությունների ընդամենը մեկ դետալ ավելացնելով կյանքի է կոչվում եւս մեկ փայտե նմուշ, որն անմիջապես ստանում է իր անվանումը: Մեղրաձոր գյուղի բնակիչ Վարդան Եղիազարյանի մոտ սերը փայտի նկատմամբ դեռ մանկուց կար, սակայն փայտարվեստով սկսեց զբաղվել 2013 թվականից, իսկ արդեն մի քանի տարի հետո, չնայած որ շատերն այդքան էլ չէին հավատում փայտարվեստում իր լուրջ ձեռքբերումներին, այնուամենայնիվ, նա կարողացավ գյուղում հիմնել Ethno Gastro House: Թանգարան թանգարանի մեջ: Այսպես կարող ենք անվանել այն փոքրիկ անկյունը, որը ստեղծել է երիտասարդ վարպետը:

Բոլոր նմուշները խաղողի արմատներ են, որոնք ստացել են մարդու կերպարանք: Թե ինչու հենց խաղող՝ մեկնաբանում է արվեստագետը:

Հյուրատան անկյուններից մեկում Մեղրաձոր գյուղի խորհրդանիշներն են՝ ոսկին եւ բոլորի տներից անպակաս մեղրը, իսկ դիմացի սենյակում՝ նմուշների կողքին, իրենց տեղն են գտել պեղումների արդյունքում գտնված հնագույն սափորները:

Հյուրատան մի սենյակում կա թոնիր, եւ հյուընկալվող հարյուրավոր զբոսաշրջիկները հնարավորություն են ունենում մասնակցելու հաց թխելու եւ ցորեն աղալու ավանդույթին, ինչպես նաեւ համտեսելու հենց թոնրում պատրաստված կարմրաթուշ լավաշը: Այսքանով, սակայն, չի ավարտվում արվեստագետի մտքի թռիչքը: Նա նպատակ ունի 2022 թվականին Մեղրաձոր գյուղում զարգացնելու երկրաբանական տուրիզմը:

Մանրամասները՝ Զառա Սահակյանի տեսանյութում: