կարևոր
1354 դիտում, 11 ամիս առաջ - 2021-12-13 22:17

Արամ Ա. Կաթողիկոսը հանդիպել է հայ եկեղեցու համալսարանական ուսանողների միության հետ

Արամ Ա. Կաթողիկոսը հանդիպել է հայ եկեղեցու համալսարանական ուսանողների միության հետ

Դեկտեմբեր 11-ին՝ ժամը 19:30-ին, Անթիլիասի Մայրավանքի «Կիլիկիա» թանգարանում Հայ Եկեղեցու համալսարանական ուսանողների միությունը (Հ.Ե.Հ.Ո.Մ.) զրույց-հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի հետ:

«Աւելի քան ժամ մը տեւած հարցազրոյցը ուղիղ սփռուեցաւ Կաթողիկոսարանի Cilicia TV-էն: Զրոյցի ընթացքին անդրադարձ կատարուեցաւ յատկապէս երիտասարդութեան եւ Սփիւռքի առնչուած շարք մը հարցերուն: Վեհափառ Հայրապետը իր ունեցած փորձառութեան լոյսին տակ լայն բացատրութիւններ տուաւ երիտասարդութեան իւրայատուկ դերին հայ կեանքէն ներս, ինչպէս նաեւ անդրադարձաւ Սփիւռքի կառոյցներու վերակազմակերպման ու վերաշխուժացման կարեւորութեան:

Յայտնենք, որ 2022 տարին Վեհափառ Հայրապետը հռչակած է «Սփիւռքի Տարի» եւ կոչ ուղղած, որ իր Հայրապետական պատգամին մէջ արծարծուած հարցերը լուրջ քննարկումի ենթարկուին Սփիւռքի գաղութներէն ներս»: