կարևոր
1351 դիտում, 9 ամիս առաջ - 2021-12-13 20:00

Ընդդիմադիրները պահանջում են Ալեն Սիմոնյանի հրաժարականը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Հայաստան» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանից պահանջում է փաստերով հիմնավորել իր խոսքերը, թե 2016 թվականին բանակցային գործընթացում Արցախը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու բոլոր հնարավորությունները: 

«Հայաստան» խմբակցությունը պահանջում է Աժ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականը: Խմբակցությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որը համարում է իրավաքաղաքական գնահատական Սիմոնյանի անձին ու աշխատանքին: Նա չի կարողանում իրականացնել խորհրդարանի խոսնակի պարտականությունները «Հայաստան» խմբակցության չափանիշներին համապատասխան:  

Աժ նախագահի հրաժարականի պահանջով նախագծի մասին առաջինը բարձրաձայնեց անձամբ ինքը՝ Սիմոնյանը՝ շեշտելով, որ ընդդիմությունը նման նախագիծ է դրել շրջանառության մեջ Հայաստանի համար ամենավճռորոշ փուլերից մեկում:  

Ալեն Սիմոնյանի հրաժարականի նախագծին կողմ կքվեարկեն նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները: Ընդդիմադիրներն ակնկալիք չունեն, որ կհասնեն Ալեն Սիմոնյանի հրաժարականին, ԱԺ նախագահի՝ սեփական  թեկնածու ունենալու հարցին էլ հումորով են վերաբերվում: 

Ալեն Սիմոնյանի պաշտոնավարումից հեղափոխական թիմը գոհ է: Նման միանշանակ գնահատական չունեն մեկ այլ հեղափոխականի՝ քաղաքապետ Հայկ Մարությանի մասին: Շեղվել է արդյոք նա հեղափոխական ուղուց՝ իշխանական պատգամավորները կկարողանան պատասխանել, երբ հստակ իմանան՝ որքանով է արժանահավատ «Հայկական ժամանակ»-ի հոդվածը, թե Մարությանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ: 

Մարությանի խոսնակին հարցը ուղղել են լրագրողները ու հերքում ստացել: Քոչարյան-Մարության հանդիպման մասին լուրը հերքեցին նաեւ «Հայաստան» խմբակցությունից:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում: