կարևոր
1729 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-13 18:18

Անցկացվեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի նոր վիճակահանությունը

Անցկացվեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի նոր վիճակահանությունը

ՈւԵՖԱ-ի գրասենյակում երկրորդ անգամ անցկացվեց ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը։

«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Բավարիա» (Գերմանիա)

«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Այաքս» (Նիդերլանդներ)

«Չելսի» (Անգլիա) - «Լիլ» (Ֆրանսիա)

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)

«Վիլյառեալ (Իսպանիա) - «Յուվենտուս» (Իտալիա)

«Ինտեր» (Իտալիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Ռեալ» (Իսպանիա)

Հիշեցնենք, որ առաջին անգամ անցկացված վիճակահանության արդյունքները չեղարկվել էին տեխնիկական սխալների պատճառով։


Չեղարկված զույգերն էին.

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Ռեալ» (Իսպանիա)

«Վիլյառեալ (Իսպանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Բավարիա» (Գերմանիա)

«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)

 «Ինտեր» (Իտալիա) - «Այաքս» (Նիդերլանդներ)

«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Յուվենտուս» (Իտալիա)

«Չելսի» (Անգլիա) - «Լիլ» (Ֆրանսիա)

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումները տեղի կունենան 2022թ․ փետրվարի 15-16-ին եւ 22-23-ին։ Պատասխան հանդիպումները կանցկացվեն մարտի 8-9-ին եւ 15-16-ին։