կարևոր
1087 դիտում, 7 ամիս առաջ - 2021-12-13 18:10

ՀՀ դեսպանն իր հավատարմագրերը հանձնել է Կուբայի Հանրապետության նախագահին

ՀՀ դեսպանն իր հավատարմագրերը հանձնել է Կուբայի Հանրապետության նախագահին

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 10-ին համատեղության կարգով Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Անահիտ Հարությունյանը (նստավայրը ք․ Օտտավա) իր հավատարմագրերը հանձնեց Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Մարիո Դիաս Կանել Բերմուդեսին։

Հավատարմագրերի հանձման պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Կուբայի նախագահը, շնորհավորելով դեսպան Հարությունյանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանը կնպաստի հայ-կուբայական բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը և տարբեր մակարդակներում երկխոսության խորացմանը: 

Դեսպան Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ընդունելության և շնորհավորանքների համար և հավաստիացրեց, որ իր առաքելության ընթացքում առավելագույն ջանքերը կներդնի երկկողմ համագործակցությանը նոր լիցք հաղորդելու և երկու ժողովրդի միջև բարեկամությունն ամրապնդելու ուղղությամբ։ Երկուստեք կարևորվեց համագործակցությունը բազմակողմ հարթակներում, մասնավորապես ԵԱՏՄ շրջանակներում։