Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) դարձավ աշխարհի առաջնության փոքր ոսկե մեդալակիր:
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտան 89 կգ քաշային ծանրորդները: Պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ Կարապետյանը գլխավերևում պահեց 167 կգ, այնուհետ` 172 կգ:
Եվ երրորդ մոտեցմամբ 175 կգ: Հայ ծանրորդն աշխարհի առաջնությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ:
Դեկտեմբերի 14-ին աշխարհի առաջնությունում Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ: 96 կգ քաշում B ենթախմբում 12:00-ին կմրցի Դավիթ Հովհաննիսյանը, իսկ 15:00-ին` Հակոբ Մկրտչյանը A խմբում: