ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայից հայտնում են, որ այսօր կայացած 1/8-րդ եզրափակչի վիճակահանության արդյունքները չեղարկվում են.
«Արտաքին ծառայություններ մատուցողի ծրագրային ապահովման հետ կապված տեխնիկական խնդրից հետո, որը պաշտոնյաներին հրահանգում է, թե որ թիմերն են իրավասու խաղալ միմյանց հետ, ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 16-րդ փուլի վիճակահանության ժամանակ տեղի է ունեցել էական սխալ»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Վիճակահանության ժամանակ տեղի է ունեցել կոպիտ սխալ. 1/8 եզրափակչում Վիլառեալն ու Մանչեսթեր Յունայթեդը զույգ էին կազմել, բայց նրանք խաղում էին նույն խմբում։
Ավելին, ենթադրվում է, որ սխալից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գնդակն անմիջապես ճիշտ զամբյուղի մեջ չի դրվել: Աթլետիկոյին բաժին է հասել Բավարիան, չնայած կարող էր լինել Մանչեսթեր Յունայթեդը, եթե սխալից հետո գնդակը հայտնվեր ճիշտ զամբյուղում:
Երբ որոշվեց Աթլետիկոյի մրցակիցը, այդ ժամանակ ևս մոռացել են զամբյուղում ավելացնել Մանչեսթեր Յունայթեդին: Կարմիր Սատանաների փոխարեն ավելացրել են Լիվերպուլի գնդակը, ում հետ Աթլետիկոն խաղացել էր նույն խմբում։
Արդյուքնում նոր վիաճակահնություն տեղի կունենա այսօր Երևանի ժամանակով 18:00-ին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք այսօր կայացած վիճակահանության արդյունքների մասին: