կարևոր
685 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-13 16:32

«Երեւանի ավտոբուս»-ի տնօրենն ազատման դիմում է գրել

«Երեւանի ավտոբուս»-ի տնօրենն ազատման դիմում է գրել

Ամփոփելով Երեւանի հանրային տրանսպորտի հետ կապված այսօրվա իրադարձությունների արդյունքները՝ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը  հայտնում է՝

«- Քաղաքապետարանի ենթակայության տակ գործող տրանսպորտի վարորդների հետ համապատասխան ստորաբաժանումների քննարկումների արդյունքում վարորդները վերադարձել են աշխատանքի:

- Վարորդների աշխատանքային պայմանների շարունակական բարելավման խնդիրը քաղաքապետարանի օրակարգում է: Քաղաքային իշխանությունն արդեն իսկ գործուն քայլեր արել է եւ շարունակելու է անել այդ ուղղությամբ:

- Քաղաքային իշխանությունը հետեւողականորեն իրականացնում է մեր մայրաքաղաքի համար կենսական կարեւորություն ունեցող տրանսորտային բարեփոխումը՝ ստեղծելով անվտանգ, ժամանակակից, հարմարավետ եւ արժանապատիվ տրանսպորտ երեւանցիների համար: Այս գործընթացում հնարավոր կնճիռներն ու խոչընդոտները չեն կարող շեղել քաղաքային իշխանությանը դրված նպատակի իրագործումից:

- «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել»:

Հիշեցնենք, որ այսօր առավոտվանից հանրային տրանսպորտի մի շարք երթուղիներ չէին աշխատում՝ վարորդների բոյկոտի պատճառով։ Վարորդները պահանջում էին աշխատանքային պայմանների բարելավում, մասնավորապես՝ աշխատավարձի բարձրացում։