Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման գոլի հեղիմակ է դարձել Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղում:
Ֆրանսիացու համար այս գոլը 36-րդն էր Արքայական ակումբի կազմում 2021 թվականին։ Սա նրա անձնական ռեկորդն է:
Նախորդ լավագույն ցուցանիշը Բենզեման սահմանել էր 2019թվականին` դառնալով 35 գոլի հեղինակ:
Ընդհանուր առմամբ, Բենզեման այս օրացուցային տարում 45 գոլ ունի ակումբի և ազգային հավաքականի կազմում: