2021 թվականի դեկտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետան ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 614 զանգ:
Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են: Պաշտպանության բանակի ստորաբաժանման կողմից Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանն է փոխանցվել ևս մեկ աճյուն:
Զինադադարից հետո` մինչ օրս հայտնաբերվել և հաստատվել է ընդհանուր 1704 աճյուն:
Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 24 ռումբ, գնդիկաբեկորային 1 ավիառումբ և 94 փոքր տրամաչափի այլ զինամթերք:
Գրանցվել է տեխնածին բնույթի 22, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 29 կանչ: Փրկարարները կատարել են դռան 4 և վերելակի 2 բացում, առողջական խնդիր ունեցող 5 քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 10 ելք։
Յոթ օրվա ընթացքում ճանապարհատրանսպորտային 1 պատահար է գրանցվել Ասկերանի շրջանի Քռասնի համայնքի վարչական տարածքում: