կարևոր
1966 դիտում, 11 ամիս առաջ - 2021-12-13 14:35

Նորաշենում ավտոմեքենաների բախման հետևանքով վարորդը մահացել է

Նորաշենում ավտոմեքենաների բախման հետևանքով վարորդը մահացել է

Դեկտեմբերի 13-ին, ժամը 08:46-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար․ կա տուժած։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սևան-Մարտունի-Գետափ հատվածի 12-րդ կմ-ին բախվել են «Opel Astra F» (վարորդ` Ա. Օ.) և «VAZ-2121» (վարորդ` Ա. Վ., ծնված 1994 թ.) մակնիշների ավտոմեքենաներ․ Ա․ Օ․-ն տեղում մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել Ա․ Վ.-ին, «Opel Astra F» մակնիշի ավտոմեքենայից՝ ուղևոր Ա․ Օ.-ին ու վարորդ Ա․ Օ․-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ Ա․ Վ․-ն և ուղևոր Ա․ Օ․-ն հոսպիտալացվել են Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները վերջիններիս առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: