կարևոր
1516 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-13 13:45

Արցախի Հանրապետության ՏԻՄ ընտրությունների արդյունքները

Արցախի Հանրապետության ՏԻՄ ընտրությունների արդյունքները

Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացնում է 2021թ-ի դեկտեմբերի 10-ի Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մարտունի և Գիշի համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները տարածքային ընտրական հանձնաժողովից ստացված տվյալների համաձայն.

Մարտունու շրջանի Մարտունի համայնքի ղեկավար է ընտրվել՝ Ազնավուր Վարուժանի Սաղյանը 1195 կողմ ձայնով (գրանցված էր 1 թեկնածու),

Գիշի համայնքի ղեկավար է ընտրվել՝ Սերոբ Էդուարդի Աղաբեկյանը  294 կողմ ձայնով (գրանցված էր 2 թեկնածու):

Տեղական ինքնակառավարման մարմինների այս ընտրություններին մասնակցել է 1859 ընտրող կամ ընտրողների 37.05 %: