կարևոր
1153 դիտում, 7 ամիս առաջ - 2021-12-13 12:44

Այդ նյութի հեղինակը «Հայկական ժամանակ» օրաթե՞րթն է, թե՞՝ գործադիր իշխանությունը. Վարդևանյան

Այդ նյութի հեղինակը «Հայկական ժամանակ» օրաթե՞րթն է, թե՞՝ գործադիր իշխանությունը. Վարդևանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված լուրին, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վերջերս հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

«Հետաքրքիր է՝ այդ նյութի հեղինակը «Հայկական ժամանակ» օրաթե՞րթն է, թե՞՝ գործադիր իշխանությունը, կարծես, այդտեղ մի քիչ մեկտեղման լուրջ ռիսկեր կան, որովհետև ինձ համար հասկանալի չէ տեղեկության աղբյուրը, փորձեցի ծանոթանալ նյութին, տեսա լրագրողի անունն էլ գրած չէր, թե այդտեղ ինչ հետևություններ պետք է անել, շատ բարդ է:

Վարդևանյանի խոսքով՝ եթե նման հանդիպում լիներ, ապա լայն հանրությունը տեղեկացված կլիներ.

«Կարծում եմ, երբ ԶԼՄ-ն, երբ նման տեսակ գնահատականներ է հնչեցնում, ելակետը պետք է լինի փաստական հանգամանը, այլ ոչ թե ֆանտաստիկայի կամ հեքիաթային ժանրի ոլորտը»,-ասաց պատգամավորը:

Հասցեատերը բնավ մենք չենք. առհասարակ Երևանի քաղաքապետարանի գործողությունների գնահատականներում և՛ դրականն էլ կա, և՛ բացասականն էլ կա: Այս վարքագիծն անլուրջ եմ գնահատում»,- ասաց Վարդևանյանը: