կարևոր
490 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-13 12:24

ՄԻՊ-ի աջակցությամբ վերահաշվարկվել է կենսաթոշակառուի աշխատանքային ստաժը

ՄԻՊ-ի աջակցությամբ վերահաշվարկվել է կենսաթոշակառուի աշխատանքային ստաժը

Պաշտպանի աջակցությամբ կենսաթոշակառուի աշխատանքային ստաժը վերահաշվարկվել է և փոխանցվել թերի վճարված կենսաթոշակը: Տեղեկացնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Քաղաքացին խնդրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը տարիքային աշխատանքային կենսաթոշակի համար իր աշխատանքային ստաժն ամբողջությամբ հաշվառելու հարցում:

Բարձրացված հարցի կապակցությամբ Պաշտպանը գրություններ է հասցեագրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

Նախարարությունից ստացվել է պարզաբանում, որ համապատասխան հարցումների ու հաստատումների արդյունքում՝ աշխատանքային ստաժում ավելացված ժամանակահատվածների հիման վրա կենսաթոշակի իրավունքը ձեռք բերելու օրվանից վերահաշվարկվել է քաղաքացու կենսաթոշակը, որի արդյունքում հաշվարկված թերի վճարված կենսաթոշակը վճարվել է»։