Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ. 89 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգա աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, 25-ամյա Անդրանիկ Կարապետյանը:
Մինչեւ Ռիոյի Օլիմպիական խաղերը, Անդրանիկ Կարապետյանը մեծ նվաճումներ է ունեցել 77 կգ քաշային կարգում: Այդպես՝ 2015 թվականին Թբիլիսիում անցկացված Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալակիր է դարձել, (երկամարտ՝ 350 կգ): Նույն տարում բրոնզե մեդալ է նվաճել նաեւ աշխարհի առաջնությունում՝ Հյուսթոնում:
Անդրանիկ Կարապետյանը 89 կգ քաշայինների A խմբում մրցահարթակ դուրս կգա այսօր Երեւանի ժամանակով 15:00-ին:
Հիշեցնենք, որ Հայաստանը մրցաշարում ներկայացնում է 9 մարզիկ և 1 մարզուհի։