կարևոր
1414 դիտում, 9 ամիս առաջ - 2021-12-13 10:35

Ավտոբուսների վարորդները բոյկոտում են. քաղաքապետարանն արձագանքում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ավտոբուսների վարորդները բոյկոտում են. քաղաքապետարանն արձագանքում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր առավոտվանից հանրային տրանսպորտի մի շարք երթուղիներ չեն աշխատում՝ վարորդների բոյկոտի պատճառով։ Վարորդները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում, մասնավորապես, աշխատավարձի բարձրացում։

Վարորդները հավաքվել են Ջրվեժի ավտոպարկում եւ հրաժարվում են երթուղի դուրս գալ: Խոսքը հին ավտոբուսների վարորդների մասին է: Նրանք պահանջում են, որ քաղաքապետ Հայկ Մարությանը գա, որ նրան իրենց պահանջները ներկայացնեն: 

Կանգառներում մարդկանց մեծ կուտակումներ են առաջացել՝ մասնավորապես՝ Քանաքեռ-Զեյթունում ու Նորքի զանգվածներում։ 

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարն արձագանքել է բոյկոտին՝ նշելով.

«Ներկայումս քաղաքապետարանը հանրային տրանսպորտի վարորդներին վճարում է մաքուր (հարկերը հանած) շուրջ 260 000 դրամ աշխատավարձ՝ 15 օրվա աշխատանքի համար։

Մեր տեղեկությունների համաձայն՝ որոշ վարորդներ պահանջում են նաև վերադառնալ վճարման նախկին «պլանային» համակարգին, երբ վարորդը ստանում էր նվազագույն աշխատավարձ և ուղեվարձերից «սև» եկամուտ»։

Հակոբ Կարապետյանը վարորդների բոյկոտը սաբոտաժ է անվանում՝ նշելով, որ քաղաքապետարանը քայլեր է ձեռնարկում վիճակը հարթելու համար: 

 «Նմանատիպ սաբոտաժը ծայրահեղ անընդունելի է և չի կարող արդյունք տալ։ Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները այս պահին աշխատանքներ են տանում՝ վիճակը շտկելու և տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ»։