20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Դեկտեմբերի 13-ին, ժամը 00:28-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սևան-Ծովագյուղ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ «Մաշտոցներ» կոչվող տարածքի մոտակայքում, «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Պ․, ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:07-ին, մարվել՝ 01:18-ին:
Այրվել է ավտոմեքենան: Վարորդը և ուղևոր Տ․ Մ․-ն (ծնված 1995 թ․) հոսպիտալացվել են Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։