կարևոր
334 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-13 09:30

Դատարանն այսօր կքննի առողջապահության նախարարի հրամանի դեմ բողոքը

Դատարանն այսօր կքննի առողջապահության նախարարի հրամանի դեմ բողոքը

Փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը հայտնում է, որ ՀՀ վարչական դատարանը՝ 5 դատավորի կազմով, 18.11.2021թ. որոշում է կայացրել գրավոր ընթացակարգից անցնել գործի քննության բանավոր ընթացակարգի և նշանակել է դատական նիստ 2021թ.-ի դեկտեմբերի 13-ին, ժամը 17:15-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23), թիվ 1 դատական նիստերի դահլիճում:

Վիճարկվում է ՀՀ առողջապահության նախարարի 28.10.2021 թվականի N 81-Ն հրամանը, որի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանվել է, որ՝ «Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է»: