կարևոր
1432 դիտում, 5 ամիս առաջ - 2021-12-13 10:50

Ամբողջ օրը ջուր չի լինի հետևյալ հասցեներում

Ամբողջ օրը ջուր չի լինի հետևյալ հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 13-ին՝ ժամը 10.00-22.00-ն, կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին զանգվածի՝ Նանսենի փող. 2, 3, 4, 6, 9, 17, 19, 20, 29, Նանսենի փող. 1-ին նրբանցքի 2, 4, 5, 6, 8, Լվովյան փող. 19, 25, Գայի պող. 6, 10 համարների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: