կարևոր
928 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-12 22:47

Իտալական հեռուստաընկերության տեսաֆիլմը Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների մասին

Իտալական հեռուստաընկերության տեսաֆիլմը Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների մասին

ՀՀ մարդու Իրավունքների պաշտպանի գրասենյակը ներկաայցնում է Իտալիայի Rai 1 հեռուստաընկերության բարձր պրոֆեսիոնալ հայտնի լրագրող Ստեֆանիա Բատիստինիի ծավալուն ֆիլմից մեկ հատված հայերեն թարգմանությամբ:  

 Ֆիլմը  վերաբերում է անցյալ տարվա արցախյան պատերազմին, պատճառներին ու հետևանքներին:

«Ադրբեջանական զինծառայողները կատարել են վայրագություններ՝ հայերի գլխատման դեպքեր, կտրում էին սպանված մարդկանց մարմնի մասերն ու դա անում էին բաց դեմքերով՝ վստահ լինելով, որ չեն պատժվելու: Այնուհետև, նրանք այդ մասին տեսանյութերը կամ լուսանկարները տարածում էին սոցիալական ցանցերում՝ հակական միջավայրում տարածելով բռնության տեսարաններ, իսկ իրենց մոտ արժանանում խրախուսանքի:

Պատերազմի ժամանակ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործվել են ջիհադիստներ ու ահաբեկիչներ, կիրառվել են քիմիական էլեմենտներ պարունակող (ենթադրաբար՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող) զենքեր:

Պատերազմական այս հանցանքները, դաժանությունները ծնելու են նոր՝ ավելի ծանր հանցանքներ դրանք կազմակերպողների ու կատարողների անպատժելիության դեպքում»,- այս մասին փաստվում է ֆիլմում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆիլմում խոսել է նաև պատերազմի ժամանակ մարդու իրավունքների խախտումների մասին, ցույց է տվել պատերազմական հանցանքների ապացույցները: Խոսել է նաև միջազգային կառույցների խիստ անհամաչափ արձագանքի մասին, ինչպես նաև այն մասին, որ այս ամենը հանգեցրել է էթնիկ զտումների Արցախում, ցեղասպան քաղաքականության հետևանք է: