Պռոշյանում ավարտված եռօրյա սեմինարի ընթացքում բացի տարածաշրջանի և հարևան երկրների վերաբերյալ քննարկումներից ՀՅԴ Հայաստանի երիտասարդականի անդամները զրուցել են նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, առաջիկայում սպասվելիք իրադարձությունների և այս ամենում գաղափարական երիտասարդների դերակատարության մասին։
Երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական գործընթացները Երիտասարդական միության անդամներին ներկայացրեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
Երիտասարդների անելիքների, Արցախյան առաջին պատերազմի և մեր օրերի համեմատականների մասին երիտասարդները խոսեցին Կամավորական Շարժում ՀԿ-ի նախագահ Հրանտ Մարգարյանի հետ։