կարևոր
1354 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-12 19:36

Մուտքը՝ 100 դրամանոցով, միայն առջևի դռնից. նոր ավտոբուսները երթուղում են

Մուտքը՝ 100 դրամանոցով, միայն առջևի դռնից. նոր ավտոբուսները երթուղում են

Քաղաքի բյուջեով ձեռք բերված նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը՝ 63 ավտոբուս, այսօրվանից սկսել է աշխատանքը 3, 20, 97, 99 համարի երթուղիներով:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 211 ավտոբուսով փոխարինվելու է ընդհանուր շուրջ 17 երթուղի: 

Կարևոր է իմանալ, որ՝

  • նոր ավտոբուսներ պետք է մուտք գործել միա՛յն առջևի դռնից,
  • վճարել ուղևորության սկզբում՝ մետաղադրամ ընդունող սարքերի միջոցով
  • ուղևորության վերջում ավտոբուսից դուրս գալ հետևի դռնով:
  • Մինչև միասնական էլեկտկրոնային տոմսային համակարգին անցնելը, վճարման սարքը կընդունի ՄԻԱՅՆ 100 դրամանոց մետաղադրամներ։
  •  Ավտոբուսների սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և, ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով
  •  Սրահի ներսում և դրսում բոլոր զգուշացնող, իրազեկող գրությունները հայերենով են, ինչպես նաեւ՝ անգլերենով եւ ռուսերենով:
  •  Սրահում առկա են USB լիցքավորման կետեր` բոլոր նստատեղերի մոտ, նաև կանգնած ուղևորների համար:
  •  Ավտոբուսները ցածրահատակ են և ունեն նստատեղեր մանկասայլակներով, ինչպես նաև հաշմանդամության սայլակներով ուղևորների համար:
  •  Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին:
  •  Ավտոբուսներն աշխատում են CNG շարժիչներով՝ բնական գազով, որը դասվում է «կանաչ» վառելիքների շարքը: