կարևոր
1927 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-12 18:55

Զենքը ճանապարհը չէ. Հռոմի Պապն աղոթել է Ուկրաինայի համար

Զենքը ճանապարհը չէ. Հռոմի Պապն աղոթել է Ուկրաինայի համար

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն աղոթում է, որ այս Սուրբ Ծնունդը խաղաղություն բերի Ուկրաինային։

Այսօր իր ելույթի ավարտին Հռոմի պապն աղոթել է «սիրելի Ուկրաինայի» համար՝ նրա եկեղեցիների, կրոնական համայնքների և ժողովրդի համար : Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հազարավոր հավատացյալներին դիմելով՝ Պապը շեշտել է, թե «զենքը չէ այն ճանապարհը, որ հարկ է ընտրել»։ 

Սրբազան հայրը միջազգային հանրությանը հորդորել է Ուկրաինայում լարվածությունը կարգավորել «լուրջ» երկխոսության միջոցով «և ոչ զենքով», ասելով, որ ինքը տխուր է լսել, որ անցած տարում ավելի շատ զենք է արտադրվել, քան նախորդ տարի: «Զենքը ճանապարհը չէ», - ասել է նա՝ հույս հայտնելով, որ այս Սուրբ Ծնունդը «խաղաղություն կբերի Ուկրաինային»:

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Ուկրաինայի հարցով երկխոսության և զինված հակամարտությունից խուսափելու կոչ է արել։

Նշենք, որ որ վերջին օրերին իրավիճակը խիստ լարված է Ռուսաստան Ուկրաինա հարաբերություններում: Պաշտոնական Կիևը և Արևմուտքը պնդում են, որ Ռուսաստանը ծրագրում է լայնածավալ ներխուժում Ուկրաինա՝ բազմահազարանոց զորքեր կուտակելով այդ երկրի սահմանների հարևանությամբ։

Ուկրաինայի շուրջ իրավիճակը դեկտեմբերի 7-ին քննարկել էին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Բայդենը Պուտինին զգուշացրել է ռուս-ուկրաինական ճգնաժամի ռազմական էսկալացիայի պարագայում «տնտեսական և այլ վճռական միջոցների մասին»։ ԱՄՆ նախագահը մտահոգություն էր հայտնել Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի թվի ավելացման մասով, կոչ արել թուլացնել սրումն ու վերադառնալ դիվանագիտական բանակցություննրի։

Իր հերթին, Պուտինը ՆԱՏՕ-ին մեղադրել էր «ուկրաինական տարածքի յուրացման մեջ» և պահանջել «վստահելի, իրավական ամրագրում ունեցող երաշխիքներ», որոնք կբացառեն ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը դեպի արևելք։