կարևոր
595 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-12 19:10

Թթվածնային կայաններից մեկը կուղարկվի Արցախ, մյուսները կհատկացվեն մարզային բժշկական կենտրոններին

Թթվածնային կայաններից մեկը կուղարկվի Արցախ, մյուսները կհատկացվեն մարզային բժշկական կենտրոններին

Հայաստան է ներկրվել 4 թթվածին արտադրող կայան ու 200 թթվածնային կոնցենտրատոր: Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պետական բյուջեից հատկացված միջոցներով ձեռքբերված սարքավորումները կծառայեն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին և կլուծեն բժշկական ծառայությունների ապակենտրոնացման խնդիրը։

Նախնական գնահատմամբ` թթվածնային կայաններից մեկը կուղարկվի Արցախ, մյուսները կբաշխվեն Ապարանի ԲԿ-ի, Սպիտակի ԲԿ-ի և Կապանի ԲԿ-ի միջև։