կարևոր
469 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-12 17:40

Սփյուռքի երիտասարդ դեսպանները բողոքի ակցիաներ են կազմակերպել

Սփյուռքի երիտասարդ դեսպանները բողոքի ակցիաներ են կազմակերպել

Սփյուռքի երիտասարդ դեսպաններն իրենց բնակության երկրներում ակցիաներ են արել՝ պահանջելով դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները:

Գերմանիայում Բունդեսթագի դիմաց կազմակերպված խաղաղ ցույցի մասնակիցները գերմանական իշխանություններին կոչ են արել դատապարտելու Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, միջազգային նորմերի խախտումները և հայ զինծառայողներին գերության մեջ պահելը: Կազմակերպիչներից էր սփյուռքի երիտասարդ դեսպան Մարի Հունանյանը:

Ֆրանսիայում Փարիզում Ֆրանսահայերը բարձրաձայնում և դատապարտում էին Ադրբեջանի ապօրինի գործողությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Կազմակերպիչներից էր սփյուռքի երիտասարդ դեսպան Սոնա Սուրեկեն Սունգուլյանը:

Իսպանիայում սփյուռքի երիտասարդ դեսպան Սարգիս Հակոբյանը նույն թեմայի շուրջ հանդիպումներ է ունեցել ինչպես Սենատում, այնպես էլ Կոնգրեսում ընդգրկված կուսակցությունների, մասնավորապես՝ Partido Popular, Podemos, Eh Bildu կուսակցությունների ներկայացուցիչների հետ։