կարևոր
2665 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-12 16:05

Ստում ես, քաղաքացի Փաշինյան. Հակոբ Ճաղարյան

Ստում ես, քաղաքացի Փաշինյան. Հակոբ Ճաղարյան

ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ևս արձագանքել է Փաշինյանի երեկվա գրառմանը, որտումմ վերջինս, նախկիններին, բոլորին հերթական մեղադրանքները հնչեցնելով, նշել էր, թե «մեր առանցքային խնդիրը պետականության եւ պետական ինստիտուտների կայացածության ցածր մակարդակն է, եւ հիմնական անելիքը պետականության եւ պետական ինստիտուտների զարգացումն է» տարատեսակ: Ճաղարյանը «Նիկոլն ու ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈւՏՆԵՐԸ» վերտառությամբ գրությամբ Փաշինյան հակադարձում է կոնկրետ օրինակներով.

«Երեկվանից մտածում եմ` ի՞նչ ձևաչափով անդրադառնամ Պետական Ինստիտուտների կայացման մասին` տիեզերական ստախոս դատարկաբանի գրառմանը, ինչի մասին տեղեկացնում է մամուլը:

Որոշեցի առ այժմ էս գրառումով.

2019 թ. ապրիլին ներկայացրել եմ մասնագետների խմբի կողմից պատրաստած, ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի զարգացման Հայեցակարգը, որտեղ կետ առ կետ նշված է Կառավարության դիրքորոշումից մինչ լիակատար իրագործումը` ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈւՏՆԵՐԻ ՁևԱՎՈՐՈւՄՈՎ, անելիքներով, ձևերով, տեղական և միջազգային օրենքներով... Ավիացիոն Համակարգի ՍՏԵՂԾՈւՄՆ Ու ԿԱՌԱՎԱՐՈւՄԸ:

ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈւՏԻ ստեղծման հայեցակարգը, ինչպես նաև տեղական` մասամբ պետական ավիաընկերության կազմակերպման նախագիծը, 8-12 նորագույն A-220 օդանավերով, արտադրողի հետ համաձայնեցրած պայմանագրով, շահագործման շուկայով, ամեն ուղևորի հաշվարկով, ներդրումների աղբյուրներով, շահույթով ու զարգացման ծրագրերով.... տորպեդահարվեցին հօգուտ «լՕքԱստ» (ըստ ավիացիայի «հրաշքի» փՌանոնսի) ընկերություններ հրավերի:

ՍՏՈւՄ ԵՍ քաղաքացի Փաշինյան, ինչպես քո պաշտոնավարման բոլոր տարիներին ես ստել:

Քեզ պետք չեն պետական ինստիտուտները: Քեզ պետք է քաոսը:

Որովհետև դեղին մամուլի ու երկրի կառավարման մեջ տարբերությունը հասկանալը քո ինտելեկտից վեր է:

Դու չես եկել պետական ինստիտուտներ ստեղծելու կամ կարգի բերելու: Քո նպատակը ոչ թե Պետական Ինստիտուտների ՍՏԵՂԾՈւՄՆ է, այլ եղածն ավերելն ու ոչնչացնելը»: