կարևոր
913 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-12 11:10

Երևանի բացօթյա սահադաշտը սկսել է գործել

Երևանի բացօթյա սահադաշտը սկսել է գործել

Կարապի լիճը կրկին վերածվել է սահադաշտի: Սահադաշտը գործելու է ամեն օր՝ առավոտյան ժամը 11:00-ից մինչ 22:00-ը, բացառությամբ ժամը 16:00-18:00-ը տևող տեխնիկական ընդմիջման:

Սահադաշտում սահելու մեկ ժամվա արժեքը սեփական չմուշկներով 500 դրամ է, իսկ չմուշկի վարձույթի դեպքում՝ 1000 դրամ:

Չմուշկների վարձույթը գործում է 11.00-ից մինչև 15.30 և 18.00-ից մինչև 22.00-ն:

Սահադաշտում գործում է վարձակալությամբ տրամադրվող չմուշկների երկու սրահ.

- մանկական՝ տրամադրվում են 28-36 համարների չմուշկներ

- մեծահասակների՝ տրամադրվում են 36-45 համարների չմուշկներ

Սահադաշտում գործում են բուժկետ, սրճարան:

Աշխատանքային ժամերի ընթացքում սահադաշտում մշտապես գտնվում է մարզիչ: Բոլոր ցանկացողներին տրամադրվում են նաև հանդերձարաններ:

Սահադաշտի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին՝ ժամը 18։30-ին։