կարևոր
850 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-12 10:29

Այսօր դեկտեմբերի 12- է. տարվա ավարտին մնում է 19 օր

Այսօր դեկտեմբերի 12- է. տարվա ավարտին մնում է 19 օր

Այսօր դեկտեմբերի 12 է: Տարվա 346-րդ (նահանջ տարիներին՝ 347-րդ) օրն է։ Տարվա ավարտին մնում է 19 օր։

Ծնունդներ՝

1821- Գյուստավ Ֆլոբերֆրանսիացի գրող, 19-րդ դարի եվրոպական գրականության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։

1863- Էդվարդ Մունք, Էքսպրեսսիոնիզմի առաջին ներկայացուցիչներից նորվեգացի գրաֆիկական, թատերեկան նկարիչ, գեղանկարիչ և արվեստների տեսաբան։

1902 - Ռուբեն Ստեփանյան, հայ կոմպոզիտոր և դիրիժոր

1913 - Բենիկ Սեյրանյան, հայ գրող

1914 - Վահան Արամունի, հայ բանաստեղծ, արձակագիր, լրագրող։

1915- Ֆրենկ Սենատրա, ամերիկացի երգիչ, դերասան

1922 - Էմիլ Միրզաբեկյան, գիտության գործիչ, ֆիզիկոս

1928 - Չինգիզ Այթմատով, ղրղըզ արձակագիր։

1951- Դավիթ Մուրադյան,  հայ գրող, կինոգետ։ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ։

1955 - Սարգիս Գարուկյան, հայ նկարիչ

1958 - Կառլեն Աբրահամյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (վ. 1994)

1962- Գերման Ավագյան, հայ լուսանկարիչ, ֆոտոլրագրող։

1973- Գիսանե Պալյանհայ երաժիշտ, երաժշտագետ։ Empyray ռոք-խմբի դաշնակահարուհի:

Մահեր

1888 - Միքայել Լորիս-Մելիքով, Ռուսական Կայսրության հայազգի ռազմական և պետական գործիչ (ծ. 1825)

1939 - Դուգլաս Ֆերբենքս, համր կինոյի ժամանակաշրջանի ամերիկացի դերասան, սցենարիստ և պրոդյուսեր (ծ. 1889)

1940 - Մակո Սափարովա-Աբաշիձե, վրացական թատրոնի հայազգի դերասանուհի

1992 - Ժիրայր Չուլոյան,հայ նկարիչ, ոսկերիչ-արծաթագործ

Դեպքեր

627 թ. – տեղի ունեցավ Նինվեի ճակատամարտը Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև:

1787 թ. – Փենսիլվանիան դարձավ ԱՄՆ-ի 2-րդ նահանգը:

1911 թ. – Դելին դարձավ Հնդկաստանի մայրաքաղաքը:

1917 թ. – Ֆրանսիայի Սեն-Միշել-դե-Մորեն կայարանում Իտալիայից զինվորներ տեղափոխող գնացքի վթարի հետևանքով մահացավ մոտ 700 մարդ: 1936 թ. – Երևանում բացվեց «Մոսկվա» կինոթատրոնը:

1963 թ. – Քենիան անկախացավ Մեծ Բրիտանիայից:

Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության օրը. 1993 թվականի դեկտեմբերի 12-ին Ռուսաստանի ժողովրդի հանրաքվեով ընդունվել է Սահմաանդրությունը, ուժի մեջ է մտել 1993 թվականի դեկտեմբերի 25-ից։