կարևոր
1252 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-11 22:06

Մարտունու շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Մարտունու շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանն է փոխանցել ևս մեկ աճյուն։ Տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մասունք) որոնողական աշխատանքներն այսօր իրականացվել են Արցախի արևելյան թևում`Մարտունու շրջանի ուղղությամբ:

ՊԲ ստորաբաժանման կողմից Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Այսպիսով, զինադադարից հետո իրականացված որոնողական աշխատանքների, ինչպես նաև ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում մինչ օրս տարհանվել է 1704 աճյուն: