կարևոր
1549 դիտում, 9 ամիս առաջ - 2021-12-11 20:50

Լիբանանում Դաշնակցությունը տոնել է հիմնադրման 131-րդ ամյակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայ Հեղափոխական Դաշնակցության շարքերը համալրվեցին նոր երիտասարդներով: Լիբանանում ՀՅԴ-ն տոնել է հիմնադրման 131-րդ ամյակը, որն այս տարի համընկել է համաժողովրդական խորհրդաժողովին:

Ազգային միացյալ վարժարանում տոնի կապակցությամբ տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրյանը եւ ՀՅԴ Բյուրոյի անդամները, ինչպես նաեւ ՀՅԴ աշխարհասփյուռ կազմակերպություններ:

Հանուն հայրենիքի նահատակված հայորդիների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո միայն շարունակվեց միջոցառումը: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տէր Խաչատուրյանը իր խոսքում նշեց, որ հաղթանակի կեղծ տպավորություններից հետո հիասթափությունը ճնշող էր, ապա հավելեց, որ այս օրը յուրաքանչյուր դաշնակցականի համար հաշվետվության օր է: 

Միջոցառման ավարտին ներկաներն այցելել են Լիսբենի ՀՅԴ պանթեոն, ծաղիկներ խոնարհել եւ հարգանքի տուրք մատուցել հայորդիների շիրիմներին:

Մանրամասները՝ Զարուհի Սահակյանի տեսանյութում։