կարևոր
2962 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-11 20:16

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ներկայացնում է հաղթողներին

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ներկայացնում է հաղթողներին

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն ներկայացնում է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Կիմ Խաչատրյանի անվան կրթաթոշակի մրցույթի հաղթողներին․

«Արմինե Պապիկյան՝ ՀԱՀ- Տվյալագիտություն

Վեռա Գալստյան՝ ՀՀ ՊԿԱ- Իրավագիտություն

Ամփոփվել է նաև «Ի՞նչ է էթնիկ ինքնագիտակցությունը» խորագրով էսսեի մրցույթը, որի հաղթող է ճանաչվել ԵՊԲՀ ուսանող Նարե Պետրոսյանը։

Շնորհավորում ենք հաղթողներին, և շնորհակալություն հայտնում բոլոր մասնակիցներին։

Կրթությունն ազատություն է․․․»։

Նշենք, որ Կիմ Խաչատրյանի անվան կրթաթոշակի հայտարարված մրցույթի արդյունքում ստացած հայտերից մրցութային հանձնաժողովի գնահատմամբ ընտրվել էր «Ի՞նչ է էթնիկ ինքնագիտակցությունը» խորագրով վեց լավագույն էսսե: Մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ ամենաշատ հավանում ստացած էսսեի հեղինակը ճանաչվել է հաղթող։