կարևոր
754 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-11 19:48

Արագ շախմատի աշխարհի առաջնությունը կանցկացվի Լեհաստանում

Արագ շախմատի աշխարհի առաջնությունը կանցկացվի Լեհաստանում

Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունները տեղի կունենան Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում դեկտեմբերի 25-31-ը: 

Մինչ այդ որոշված էր, որ առաջնությունները պետք է անցկացվեին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում, սակայն այդ երկրում հաստատված կորոնավիրուսի ծանր իրավիճակի պատճառով այն հետաձգվել էր:

Այդպիսով, արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունները չեն հետաձգվի և կանցկացվեն իրենց ժամկետներում: Մրցանակային հիմնադրամը կազմում է 1 մլն դոլար` 700 հազարը տղամարդկանց, 300 հազարը` կանանց համար: