կարևոր
2194 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-11 18:45

Պատանեկան oլիմպիական խաղերը կանցկացվեն Հարավային Կորեայում

Պատանեկան oլիմպիական խաղերը կանցկացվեն Հարավային Կորեայում

Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմը  հաստատել է 2024 թ. ձմեռային Պատանեկան Օլիմպիական խաղերի անցկացման ժամկետներն ու վայրը:

Ստուգատեսը տեղի կունենա Հարավային Կորեայի Գանգվոն նահանգում՝  2024թ. հունվարի 19-ից փետրվարի 1-ը։

Միջոցառումը  հիմնվելու է Փհենչհանում 2018թ.  կայացած ձմեռային Օլիմպիական խաղերի ժառանգության վրա: Պատանի օլիմպիականների մրցումները կանցկացվեն չորս վայրում: 

Նախորդ ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերը տեղի են ունեցել 2020 թ.` Շվեյցարիայի Լոզան քաղաքում։