կարևոր
1639 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-11 17:54

Այսօր աշխարհում նշվում է լեռների օրը

Այսօր աշխարհում նշվում է լեռների օրը

Դեկտեմբերի 11-ը լեռների միջազգային օրն է, որը սահմանվել է ՄԱԿ-ի 57-րդ Գլխավոր ասամբլեայի կողմից 2003 թվականի հունվարին (բանաձև A / RES / 57/245), սակայն այն հիմնադրվել է ավելի վաղ՝ 1992 թվականին ՄԱԿ-ի շրջակա միջավայրի և զարգացման խորհրդաժողովում, երբ ընդունվել է 21-րդ դարի օրակարգը, որի 13-րդ գլուխը վերնագրված է եղել հետևյալ կերպ՝ «Խոցելի էկոհամակարգերի ռացիոնալ օգտագործում. կայուն Լեռնային զարգացում», ուղենիշ է դարձել լեռնային շրջանների զարգացման պատմության մեջ: Իսկ լեռների դերի նկատմամբ մեծ ուշադրությունը ստիպել է Գլխավոր ասամբլեային 2002 թվականը հայտարարել Լեռների միջազգային տարի։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոչ է արել միջազգային հանրությանը այս օրը կազմակերպել միջոցառումներ բոլոր հարթակներում՝ ուշադրություն հրավիրելու մոլորակի լեռնային շրջանների զարգացման խնդիրներին։