կարևոր
1354 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-11 17:15

Մայերը Ռեալում ո՞ւմ կփոխարինի

Մայերը Ռեալում ո՞ւմ կփոխարինի

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է ֆրանսիական «Ռեննի» կիսապաշտպան Լովրո Մայերի ծառայություններով։

«Արքայական ակումբի» ղեկավարությունը 23-ամյա կիսապաշտպանին դիտարկում է որպես Լուկա Մոդրիչին հետագա փոխարինողի։

Մայերի և «Ռեննի» միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի ամռանը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 13 միլիոն եվրո։ Ֆրանսիական ակումբը Մայերի տրանսֆերը պատրաստ է վաճառել նվազագույնը 25 միլիոն եվրոյի դիմաց։

Կիսապաշտպանը «Ռեննի» կազմում մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և հինգ արդյունավետ փոխանցման հեղինակ։