կարևոր
478 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-11 15:32

Վրաստանում վերջին 24 ժամում մահացել է 64 մարդ

Վրաստանում վերջին 24 ժամում մահացել է 64 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 542 նոր դեպք:

Վերջին 24 ժամում անցկացվել է 57 978 թեստ, որոնցից 34 558-ը՝ հակագենի արագ թեստով և 23 420-ը՝ «ՊՇՌ»:

Կորոնավիրուսից վերջին 24 ժամում մահացել է 64 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 12 695 անձ:

Դրականության ցուցանիշը. օրական-6,11%, վերջին 14 օրը -7,93%, վերջին 7 օրը - 7,93%:

Երկրում ընդհանուր կատարվել է 2 300 323 պատվաստում, օրական՝ 11 184:

Կարանտինի ռեժիմում է 37 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 6 164-ը:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 886 364 դեպք: Ապաքինվել է ևս 2 234 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 827 676: