կարևոր
508 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-11 13:37

Ջորջինյո Վեյնալդումը դուրս կգա ՊՍԺ-ից

Ջորջինյո Վեյնալդումը դուրս կգա ՊՍԺ-ից

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Նիդերլանդների հավաքականի 31-ամյա կիսապաշտպան Ջորջինյո Վեյնալդումը մոտ է արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմից հեռանալուն։

ՊՍԺ-ն պատրաստ է հունվարին նրան վարձակալությամբ տրամադրել այլ ակումբի։ Ամենահավանական տարբերակը տեղափոխությունն է Լոնդոնի «Արսենալ»։

Վեյնալդումի նախորդ ակումբը «Լիվերպուլն» էր։ Նա ամռանն է միացել ՊՍԺ-ին։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։